01 07 2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում հուլիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 931-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2901 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից 917-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ