27 06 2021

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 27-ին ու 28-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38 ․․․ +39 աստիճան։  Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից:

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Երևանում այսօր ցերեկը, հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի ու 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ