Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 93 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 728-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2 նոր դեպք է գրանցվել, մահացածների թիվը 4508 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1098 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5606-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 558, փաստացի բուժվողներինը՝ 2633: Մեկ օրում արվել է 3686 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 174 852 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը