Երևան-Արմավիր ավտոճանապարհին Հովտամեջ գյուղի հատվածում գյուղացիները փակել են ճանապարհը։
Գյուղացիները պահանջում են մարզպետից ոռոգման ջրի հարցը կարգավորել և նշում են՝ մինչև մարզպետը չգա, ճանապարհը չեն բացելու։
Yerevan.Today թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշեցն, որ առուները չորացել են, բերքը չորանում է․
«Ապրանք ենք տնկել, ջրի փող ենք տվել, ջուր չկա»։
Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհները, սակայն գյուղացիները թույլ չտվեցին, որին հաջորդեց բախումը ոստիկանների և գյուղացիների միջև։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը