20 06 2021

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. թարմացվում է

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. թարմացվում է

Այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։

Այստեղ մենք կներկայացնենք ընտրությունների հետ կապված բոլոր կարևոր իրադարձություններ՝ լուսանկարներով, տեսանյութերով։
 
18:19
 
Փակվել է ընտրատեղամասի դուռը, ընտրողների կուտակում է ձևավորվել։
Ականատեսների պնդմամբ՝ ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի 16/55 ընտրատեղամասի դռները փակվել են ընտրողների առջև, ինչի պատճառով մարդկանց կուտակում է առաջացել
 
17:45
 
Տավուշի մարզի Բերդ Բերդ համայնքի 38/41 տեղամասում «Հայաստան»դաշինքի քվեաթերթիկների վրա գունավոր նշումներ են արված։
 
17:16
 
Շենգավիթի 8/7 ընտրատեղամասում քվեարկել են մահացած մարդու փոխարեն:
Հանձնաժողովի նախագահը իշխանության ներկայացուցիչն է:
 
17:06
 
Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ քաղաք, Թթուջուր գյուղի 20/32 ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահ այս մարդը՝ Վրեժ անունով, պահանջում է, որպեսզի «Հայաստան» դաշինքից տեղամասում մնա ընդամենը մեկ վստահված անձ։ Նշենք, որ մյուս կուսակցություններն ու դաշինքներն ունեն երկուական վստահված անձ։
 
16։49
 
Իջեւան, Ազատամուտ: 37/37 տեղամասի հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է 24 համարի քվեաթերթիկը, նա ռեզինից չի հանում բացառապես 24 համարի քվեաթերթիկը՝ պատճառաբանելով, թե բոլորը ռեզինով էր, միայն 24֊ինը մոռացան հանեն:
 
15:06
 
Մալաթիա Սեբաստիա համայնքում գտնվող 7/20 ու 7/50 ընտրատեղամասերում մի շարք դեպքեր են արձանագրվել։ Այն հատվածը, որտեղ քվեաթերթիկներն են դրված եղել, տեղադրված էր նաև ջրով լի աման մատերը թրջելու և թուղթն ավելի հեշտ վերցնելու համար։ Արդյունքում քվեաթերթիկները թրջված են լինում։ Քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պատճառաբանել են, որ քվեաթերթիկը անվավեր չի ճանաչվի: Իսկ էլ 7/50-ում էլ քաղաքացուն տրամադրել են արդեն վնասված քվեաթերթիկ, որը փոխել են միայն քաղաքացու մի քանի անգամ բողոքելուց հետո:
 
13:32
 
Կոտայքի մարզի 29/18 տեղամասում  «Հայաստան» դաշինքի  քվեաթերթիկը մյուսներից երկար է, ծրարի մեջ չի մտնում:
 
13:22
 
Սեւան, 20/04 տեղամասի նախագահը հրաժարվում է արձանագրել, որ 24 քվեաթերթիկների վրա սեւ բծեր կան։ 
 
12:58
 
Երևանի թիվ 8/57 ընտրատեղամասում թիվ 24 քվեաթերթիկների վրա կան գունավոր բծեր, որոնք քաղաքացու պահանջով փոխելու ընթացքում հանձնաժողովի անդամները, հասկանալով, որ քաղաքացին քվեարկելու է «Հայաստան» դաշինքի օգտին, ակնհայտ խոչընդոտել ԵՆ նրա ընտրական գործընթացին:
 
12։40
 
10/41 ընտրատեղամասում ընտրողը ընտրախցիկից արձագանքել է, որ թերթիկների կապոցից բացակայում է 24 համարի քվեաթերթիկը։
 
12։16
 
9/35 ընտատեղամասում ընտրողներին ուղղորդում են. միտումնավոր 3-րդ համարը դրվում է վերևում:
 
11։55
 
Քաղաքացիներն ահազանգում են՝ «Պատիվ ունեմ» դաշինքի 6 համարի քվեաթերթիկի վրա տպագրական տարբերվող նշաններ կան:
 
11։52
 
Միայն 24֊ի վրա տպագրական կողային սև նշանները վերևից են, վստահված անձն արձանագրել է,  29/11 տեղամաս, Կոտայք։
 
11։48
 
Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արեւ Գրիգորյանն իր ծանոթների քվեարկությունից հետո մտնում է քվեախուց եւ ստուգում՝ որ կուսակցության քվաթերթին է բացակայում եւ ում օգտին են քվեարկել։ Այս մասին գրում է «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը։
 
11։30
 
Գորիսում տեղակայված 34/03 ընտրատեղամասի դիմաց զինվորական համազգեստով ընտրողներին տեսանկարահանելու ժամանակ խոչընդոտվել է ParaTV - ի լրագրողի աշխատանքը։ Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայի հորդորով և խնդրանքով տեսանկարահանումը դադարեցվել է, որից հետո քաղաքացիական հագուստով երիտասարդը և մեկ այլ բարձրաստիճան զինծառայող սկսել են ագրեսիվ պահվածք դրսևորել լրագրողի նկատմամբ։ Դեպքի վերաբերյալ ահազանգել են Ոստիկանություն։
 
11։18
 28/10, 28/11, 28/14, 28/17, 28/19, 28/26, 28/27, 28/30, 29/36, 29/37, 29/38, 29/42, 29/50 տեղամասերում տեսախցիկներ չկան

11։15

5/06 ընտրատեղամասում (Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ․, 200 դպրոց) դիտավորյալ անջատել են լույսերը։ Մարդիկ հեռանում են առանց ընտրելու։

Այս քայլն ուղղված է ընդդեմ «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայաստան» դաշինքի։

Գրում է Էդգար Էլբակյանը։

 
11։07
 
Շիրակի 32/38 տեղամասում քվեատուփի տակ անցքեր կային հանձնաժողովի նախագահն զգուշացվել է անցքերը փակվել են։

 
10:55
Զորքին ստիպում են քվեարկել Փաշինյանի օգտին. դիտորդն ահազանգում է:

Քվեարկությունն ընթանում է բաց:
 
11։00
 
Դիլիջանի 38/8 ընտրատեղամաս, քաղաքացիական անձը զինվորներին ուղղորդում է դեպի տեղամաս և չի ներկայանում, թե ինքն ով է։
 
10։50
 
Երևանի Առաջին հիվանդանոցում տեղակայված «Հայրենիքի պաշտպանի տանը» ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողներն ահազանգում են, որ նրանց հնարավորություն չի տրվում քվեարկել շրջիկ արկղի միջոցով։
 
10։45
 
«Ընտրում ես, ստանում ես 30000, լավ չի՞ բա»։ Ահազանգ Փարաքարից։


Արմավիրի մարզի Փարաքարի 14/56 ընտրատեղամասում, որտեղ մարդկանց կուտակում էր նկատվել, ականատեսները պատմում են, որ ընտրատեղամաս մտնելուց առաջ սպիտակ շապիկով այս տղամարդը, ով կանգնած է մուտքի մուտ, բայց ներս չի գնում, ընտրատեղամաս մուտք գործող անձնաց ասում է՝ «Ընտրում ես, ստանում ես 30000, լավ չի՞ բա»։ Երբ դեպքի ականատեսներից մեկը նրան մետոցավ, նա անմիջապես լռեց։
 
 
10։42
Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում 34/10 ընտրատեղամասում ևս ուղղորդում են  զինվորներին։ Սպան ցուցում է տալիս՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Գրում է Bigbrother տելեգրամյան ալիքը։
 
10։33
15/39 արմավիրի մարզ, Հայթաղ համայնք։
ՔՊ-ի հանձնաժողովի նախագահը ընտրատեղամասում ծանոթ մարդկանց գալուց, ընտրելուց հետո, մտնում ստուգում է։ Հայտնում է Bigborther տելեգրամյան ալիքը։
 
10։24
 
Կրկին ուղղորդում Էջմիածնում

Էջմիածնի թիվ 14/01 ընտրատեղամասի դիմաց նկատվել է կուտակում։

Երիտասարդներից մեկը ուղորդում է թիվ 3-ի օգտին քվեարկելու համար, հարցնում է քվեարկածներին ճիշտ են քվեարկել թե ոչ։
 
10։14
 
Ներքին Պտղնիում միայն 24 համարի թերթիկի 90 տոկոսի վրա տպագրական տարբերվող նշան կա։
 
10։05 
Գետափ գյուղի ընտրատեղամասում ընտրաթերթիկների սեղանի կողքին գրիչ է դրված:
 
09։50
 
Նորապատում ուղղորդումը շարունակվում է

Քիչ առաջ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի թիվ 16/18 ընտրատեղամասի մոտ 6-7 հոգուց բաղկացած մարդկանց խմբի կուտակում էր նկատվել։ Նրանք բարձրաձայնում էին «ապագա կա» կարգախոսը։ Այնուհետև նրանք մոտեցան ընտրատեղամասի մոիտքի մոտ և բարձրաձայն հարցնում էին իրար․
-Ընտրե՞լ ես քո ապագան։
-Ապագա կա, ախպերս։ Գրում է Bigbrother տելեգրամյան ալիքը։
 
09։48
Գորիսի թիվ 34/3 և թիվ 34/10, նաև Խնձորեսկ բնակավայրի 34/13 ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում, որ սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին՝ նշելով քվեաթերթիկի համարը: Գրում է ParaTV-ն

09:40

Գյումրիում 34/3 ընտրատեղամասում զինվորականներին ուղղորդում և հրահանգավորում են. Գրում է Bigborther տելեգրամյան ալիքը

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են Հանրապետության բոլոր 2008 տեղամասերը։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 ուժ՝  22 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանվել են հետևյալ կերպ.

 

1.       «Արդար Հայաստան» կուսակցություն

2.       «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

3.       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

4.       «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

5.       Ազատություն կուսակցություն

6.       «Պատիվ ունեմ» դաշինք

7.       Միասնական հայրենիք կուսակցություն

8.       Համահայկական ազգային պետականություն (հապ) կուսակցություն

9.       Լուսավոր Հայաստան կուսակցություն

10.   Մեր տունը Հայաստանն է կուսակցություն

11.   «Հանրապետություն» կուսակցություն

12.   «Հայոց հայրենիք» կուսակցություն

13.   Ազատ հայրենիք դաշինք

14.   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

15.   Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

16.   «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

17.   «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

18.   «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»

19.   «Ազգային օրակարգ» կուսակցություն

20.   Վերելք կուսակցություն

21.   Ազատական կուսակցություն

22.   «Հայոց արծիվներ. միասնական հայաստան» կուսակցություն

23.   Հայաստանի եվրոպական կուսակցություն

24.   Հայաստան դաշինք

25.   «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական               
           կուսակցություն

26.   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ