19 06 2021

Արցախի միկրոավտոբուսի վթարը եղել է հետդարձի ճամփին՝ հանրահավաքից ժամեր առաջ․ մի՛ օգտագործեք չճշտված տվյալներ

Արցախի միկրոավտոբուսի վթարը եղել է հետդարձի ճամփին՝ հանրահավաքից ժամեր առաջ․ մի՛ օգտագործեք չճշտված տվյալներ

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե Արցախից Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի հանրահավաքին մեկնող միկրոավտոբուս է վթարվել, և ուղևորներից մեկի վիճակը ծանր է։ Այո, իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, հաստատում եմ, որ վիճակը իրապես ծանր է, բայց իմ բարեկամները վթարվել են Երևանից Արցախ մեկնելու ժամանակ Քոչարյանի հանրահավաքի մեկնարկից ժամեր շուտ Սիսիանի շրջանի Սառնակունք բնակավայրի մոտակայքում։
Խնդրում եմ, Ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ և զերծ մնացեք շահարկումներից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ