18 06 2021

Երբեք չեմ ամաչել, երբ Ռոբերտ Քոչարյանը գնացել է Ալիևի հետ հանդիպման. Գեղարքունիքի բնակիչ



«Հայաստան»  դաշինքի մարզային քարոզարշավի վերջին կանգառը Գեղարքունիքի մարզն էր:  Yerevan.Today-ը  փորձել է  պարզել , թե ինչ հույսեր են կապում  տեղաբնակները՝ «Հայաստան»  դաշինքի  և դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ: 

Ճամբարակցի մեր զրուցակցի խոսքով, Ռոբերտ Քոչարյանն ու թիմն ունեն մեծ ներուժ՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու առումով.

«Ռոբերտ Քոչայանի օրոք Հայաստանը բանակցություններում չի ձախողել: Մեզ, որպես ազգ, աշխարհը ճանաչել է, հիմա էլ մեզ պետք է, որ էս ճգնաժամից դուրս գանք. Իսկ ճգնաժամից միայն մեզ կարող է հանել  Ռոբերտ Քոչարյանը՝ իր թիմով»:

Մարտունեցիներից մեկն էլ ընդգծելով բանակցություններ վարելու Ռոբերտ Քոչարյանի հմտությունը, ասաց.

«Երբեք չեմ ամաչել, երբ Ռոբերտ Քոչարյանը գնացել է Ալիևի հետ հանդիպման. Նա բանակցությունը ճիշտ ճանապարհով է տարել և  հենց Ալիևն է Քոչարյանի առջև գլուխը կախել, երբեք Ռոբերտ Քոչարյանը գլուխը  չի կախել և իր հետ ամբողջ ազգն էր  հպարտությամբ կանգնում, հեռուստացույցով դիտում, թե   ոնց է նախագահ Քոչարյանը ներկայացնում մեր երկիրը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ