Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 86 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 086-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4492 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5586-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 238 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 893, փաստացի բուժվողներինը՝ 2607 (մեկ օրում նվազել է 153-ով): Մեկ օրում արվել է 3613 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 142 332 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը