17 06 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 96, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 96, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 96 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 000-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4491 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է մեկ մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5585-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 122 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 655, փաստացի բուժվողներինը՝ 2760 (մեկ օրում նվազել է 27-ով): Մեկ օրում արվել է 3814 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 138 719 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ