168.am-ը գրում է․ «Այսօր Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, 168.am-ի տեղեկություններով, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։
Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, մեր տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։
Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։
Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։
Հատկանշական է, որ ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացված է, սակայն բնականաբար, գրված չէ, թե ովքեր են գործող անձինք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը