Հայաստանում հունիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան է` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա եւս մի քանի աստիճանով, սակայն հինգշաբթի օրը շոգը մի փոքր կթուլանա:
«Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում` մինչեւ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +36 +38:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +12 +17, ցերեկը` +26 +31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +26 +31,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը` +33 +36,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +12 +17, ցերեկը՝ +26 +31,
Լոռիում գիշերը` +12 +17, ցերեկը՝ +27 +32,
Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը՝ +29 +34,
Արագածոտնի լեռներում գիշերը` +12 +17, ցերեկը՝ +26 +31,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +19 +21, ցերեկը` +35 +38,
Արարատում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +37 +39,
Արմավիրում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +37 +39,
Վայոց Ձորի լեռներում գիշերը` +12 +17, ցերեկը` +26 +31,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +37 +39,
Սյունիքի հովիտներում գիշերը` +17 +22, ցերեկը` +34 +37,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +12 +17, ցերեկը` +26 +31,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16 +21, ցերեկը` +31 +36:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը