15 06 2021

Ոստիկանության հատուկ զորքերի սպան հանեց համազգեստն ու միացավ «Հայաստան» դաշինքին



Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսակ Պետրոսյանը հանեց համազգեստը և միացավ «Հայաստան» դաշինքին:

Մինչ այդ նա ելույթ ունեցավ՝ նշելով, որ իր մեջ ուժ է գտել այս քայլն անելու համար:

«Կոչ եմ անում ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, որպեսզի այս խեղկատակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանանները չկատարեն:

Սյունիք են գնացել, ես էլ պետք է գնայի նույն ձեւի զինված, նույն ձեւի հագած, կապած, բայց զգալով երկրի վտանգավոր վիճակը, ցանկացա, որ ավելի ճիշտ լինի: Գնայի Սյունիք, որ ի՞նչ տեսնեի, «ողջույն Ադրբեջան» ցուցանակն ու Ադրբեջանի դրո՞շը: Հիմա ես կոչ եմ անում իմ բոլոր ոստիկան կոլեգաներին, որ իրենք ծառայում են մեկ անձի, մեկի շահերն են պաշտպանում: Այսօրվանից ես ազատված եմ աշխատանքից:

Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեր ընտրած ճանապարհը: Ցանկանում եմ բոլորիս հաղթանակ»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ