Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 32 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 212-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4463 է:
Մեկ օրում գ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հունիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1091 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5554-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 141 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223 212, փաստացի բուժվողներինը՝ 3154 (մեկ օրում նվազել է 114-ով): Մեկ օրում արվել է 2448 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 104 999 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը