02 06 2021

Պետականաքանդներին պատժելը հանրային պահանջ է. Panorama.am

Պետականաքանդներին պատժելը հանրային պահանջ է. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը.

Ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում, հունիսի 20-ից հետո նիկոլակերպները չպիտի տեղ ունենան Հայաստանում։

Բնավ  չեմ կասկածում, որ վարչական ռեսուրսի բիրտ կիրառման և թերմացքին կաշառելու պայմաններում անգամ իշխող ուժը չի  հավաքի բավականաչափ քվե՝ վերարտադրվելու համար։ Կանցեն խորհրդարան մի քանիսը, բայց խիստ կասկածելի է նրանց  խորհրդարանական երկար կյանքը, քանի որ Փաշինյան Նիկոլի և Թորոսյան Արսենի նման պատերազմական հանցագործներին, կամ Օմեգա մականունով  գործակալ Միրզոյան Արարատին անձեռմխելիությունից զրկելը օրերի հարց է։

Չի բացառվում, որ հենց երկու իշխանություն գոյատևած ամենաճկվող գլխավոր դատախազի ձեռամբ էլ կիրագործվի նրանց պատիժը։ Հետո էլ, անկասկած,  Դավթյան Արթուրը  պատասխանատվության կենթարկվի՝ իր ղեկավարած կարևորագույն կառույցը  Նիկոլի քմահաճույքների բավարարման վայր դարձնելու համար։

Անխուսափելի իշխանափոխությունից հետո, դավաճաններին ու պետականաքանդներին խստագույն պատժի ենթարկելը յուրաքանչյուր գիտակից քաղաքացու պահանջն է, հանրային պահանջ է։  Ինչ ուզում է թող կոչվի՝ արդարադատություն, քաղաքական գնահատական թե վենդետա, բնավ էական չէ, որովհետև նրանց արածը կապ չունի մարդկայնության հետ, որ մի հատ էլ մարդկային օրենքներով նրանք դատվեն։

Հենց  միայն կյանք նոր մտնող  սերնդի կոտորածի պատասխանատուները պիտի կենդանության  օրոք այրվեն դժոխքի կրակներում։  5000 զոհերի, 11000 հաշմադամների, անհայտ թվով գերիների և անհետ կորածների չամոքվող կսկիծը մի պահ նույնիսկ հետին պլան մղվեց՝  Աբովյանի դիահերձարանում պահվող հարյուրավոր զինվորների դիակների նկարներից։
Երկու օր պահանջվեց, որպեսզի կարողանամ առանց  անեծք-հայհոյանքների անդրադառնալ  այդ հանցագործությանը։ Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին Արցախում  օգտագործում էր կասետային և ֆոսֆորային ռումբեր,   change.org –ով մի քանի ստորագրահավաքներ  անցկացվեցին  Ալիևին և Էրդողանին պատերազմական հանցագործներ հայտարարելու համար։ Իսկ ի՞նչ անուն տանք ամիսներ շարունակ ինչ-որ տեղ զոհվածների դիակները թաքցնող  ոչ բարով հայրենի պաշտոնյաներին․․․ սա   մարդակերությունից էլ անդին է, սա բարոյական  ցեղասպանություն է սեփական ժողովրդի հանդեպ, սրա համար տեղում սատկացնել է  պետք մեղավորներին։

Իսկ ո՞վ է մեղավորը։ Մի երկու «սլաքավարի» աշխատանքից ազատեցին, թարմ մեդալակիր տիկին նախարարը ներողություն խնդրեց, խոսնակը հայտնեց, որ իբր ծառայողական քննություն են սկսելու գերագույն ստահակի հանձնարարությամբ․․․ հետո՞։ Դրանից նշույլ անգամ չի նվազում կատարվածի զարհուրելի ստորությունը։ Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել դիերի պահպանման կանոնների վերաբերյալ ․․․ Լավ, այնքան  պիղծ եք, որ չե՞ք գիտակցում, թե ինչ դաժան բարոյական հարված եք հասցրել ոչ միան զոհվածների հարազատներին, այլ ողջ հանրությանը՝  պատերազմից 7 ամիս անց 20 հոգու մահը  այս կերպ հրամցնելով։

Եվ այսպիսի  հանցագործություններ  կատարած ուժը  ընտրություններում հաղթելու հո՞ւյս ունի ։   Հասկանալի է, որ նրանք ոչ բոլորն են  տեղյակ  եղել պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված տականքություններին։  Սակայն դա  նրանց պատասխանատվությունից  չի ազատում, քանի որ նրանց եռամյա քվեարկություններով և լուռ համաձայնությամբ է  երկիրը հասցվել այս աղետալի վիճակին։ Այնպիսի  վիճակի,երբ արդեն ոչ ոք չի հավատում որևէ պաշտոնյայի խոսքի։ Երբ  իրեն ղեկավար երևակայողը  այնքան անգամներ է  խաբել   անհետ կորածների և ռազմագերիների հարազատներին, որ  այսօր նրանք   հավաքվել են Հայաստնում ՌԴ դեսպանատան մոտ՝ նորից նամակով դիմելու ՌԴ  նախագահ Վլադիիր Պուտինին: Անտերությունն էլ ո՞նց է լինում։

Իսկ նույն այս ժամանակ Բաքվում մեկնարկել է երկու հայ ռազմագերիների դատը, որոնցից Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին` Ֆիզուլում, Ալյոշա Խոսրովյանը՝ 2020-ի հոկտեմբերի 3-ին:

Իսկ նույն այս ժամանակ Նիկոլը եվրոպական շրջագայություն է բեմադրում, իբր տեսեք-տեսեք՝ Մակրոնն է ինձ հրավիրել․․․ Հոգ չէ, որ Փարիզում ևս մերժվեց՝  արժանանալով Սյունյաց ողջույնին։ Ամոթ ասվածը  նրա համար չէ, գոնե ամաչեն նրա կողքը կանգնողները։ Դե, իսկ ընտրություններում  պետականաքանդին ձայն տվողներին թույլատրված բառապաշարով բնորոշելը բավական դժվար է։ Անկեղծ լինենք,  բայց այդ անհայրենիք անինքնասեր, երկու կոպեկով ձայն վաճառող  ապազգային հատվածը   միշտ էլ մեզանում եղել է որոշակի  տոկոսի սահմաններում, բայցև երբեք հարց չի լուծել՝ խժդժություններ հրահրելուց բացի։  Պարզապես վերջին երեք տարիներին  նրանք զգացին իրենց «ինչպես ձուկը ջրում», քանի որ երկրի ղեկավարն իրենցից մեկն էր։ Քիչ մնաց, հունսի 20-ին կավարտվի նիկոլի թիվը։ 

Լիա Իվանյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ