19 05 2021

Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:

 

Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը`շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա` լիովին համապատասխանությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն:

Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը`ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ:

 

Նրանք մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի կարևոր ասպեկտների վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ