Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հատկապես նիկոլախտով տառապողներին խորհուրդ կտամ ուշադիր նայել, թե թշնամին ինչպիսի ռազմավարական բարձունք է զբաղեցրել ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին՝ Հայաստանի ամենանեղ հատվածում։ Այս գործողության հեռահար նպատակը գուցե ձեր տրամաբանությանը դեռևս հասանելի չի կարող լինել, բայց գոնե հասկանում եք չէ՞, որ սա պարզապես «մի հատ դիրք» չէ՝ «չպահպանվող բարձունք», ինչպես փորձում է ձեր նմաններին հրամցնել ապիկար իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մի բեղավոր ձրիակեր, թեև կարևորագույն բարձունքը խրամատավորված մարտական հերթապահությամբ չպաշտպանելը հենց այդպիսի իշխանության պատկերն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը