12 05 2021

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը...Արշավիր Ղարամյան

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը...Արշավիր Ղարամյան

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը, այս մասին գրել է գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը։

«Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից (իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է», - գրել է Ղարամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ