10 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 83, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 83, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 83 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 353-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4249 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1039 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5290-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 622 է, ընդհանուր առողջացածներինը՝ 205 200, փաստացի բուժվողներինը՝ 8863 (մեկ օրում նվազել է 556-ով): Մեկ օրում արվել է 1790 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 016 681 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ