07 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 681-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 4209 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մայիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1036 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5245-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1034 է, ընդհանուր առողջացածներինը՝ 203 307, փաստացի բուժվողներինը՝ 10 129 (մեկ օրում նվազել է 699-ով): Մեկ օրում արվել է 3434 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 008 307 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ