05 05 2021

Ես կորցրի և զավակիս և այն հողը, որի համար զոհվեց զավակս․ զոհված զինծառայողի մայր



«Արցախցի եմ, 90-ականներին եկանք այստեղ։ Մի անգամ արդեն ամեն ինչ կորցրել եմ։ Եկանք այստեղ, ուսում ստացա, ամուսնացա և մնացինք, որ նույնն իմ երեխան չտեսնի։ Բայց․․․»,- «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում են զոհվածների ծնողներ, ասաց զոհված Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը։

Նրա խոսքով, որդին բանակում չէր ծառայել, քանի որ ուներ մի շարք առողջական խնդիրներ, սակայն ինքնակամ գնացել է պատերազմի։

«Պատերազմը սկսելուց հետո, ամսի 27-ին գնաց գրվեց, բայց չտարան։ Հետո ինքն ամսի 30-ին ինքնակամ, ամեն մեկիս ինչ-որ բան խաբելով գնաց։ Ամենաթեժ տեղերից մեկում էր, ամսի 1-ին ինձ հրաժեշտի նամակ էր ուղարկել` գրելով, թե «գլուխդ բարձր կքայլես, հասնում են մեր վրա, պոստերը ցրիվ են տվել, սիրում եմ ձեզ, կներեք ամեն ինչի համար։ Ողջ մնամ, կզանգեմ», ընդամենն այդքանը։ Ինքը ողջ մնաց, ամսի 7-ին եկավ վիրավորում ստացած, 18-ին նորից գնաց։ Թեև զինադադար էր, բայց ասեց՝ մամ, դու թուրքին չե՞ս ճանաչում։ Ես չգիտեի, որ 23 տարեկանում ինքն ավելի շատ բան գիտեր, քան՝ ես։ Ամսի 20-ին վիրավորում ստացած մնաց դաշտում»,- պատմեց զոհված զինծառայողի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ