05 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 493, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 493, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217 900-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4178 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1029 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5207-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 452 է, ընդհանուր առողջացածներինը՝ 201 559, փաստացի բուժվողներինը՝ 11 134 (մեկ օրում ավելացել է 28-ով): Մեկ օրում արվել է 3954 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 000 909 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ