Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217407-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4165 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1029 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5194-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 635 է, ընդհանուր առողջացածներինը՝ 201107, փաստացի բուժվողներինը՝ 11361 (մեկ օրում նվազել է 255-ով): Մեկ օրում արվել է 3343 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 996955 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը