01 05 2021

Երևանում գտնվող չշահագործվող գործարանում հրդեհ է բռնկվել

Երևանում գտնվող չշահագործվող գործարանում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի 3-րդ և 4-րդ հարկերից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։07-ին, մարվել՝ 09։42-ին։ 3-րդ հարկում այրվել են հիգիենայի պարագաներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ