30 04 2021

Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider

Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider

Մամուլում արդեն լուրեր հայտնվել էին այն մասին, որ սյունեցիների դեմ բռնաճնշումների մասնակից են եղել նաեւ քաղաքացիական անձինք, որոնք իշխանության թողտվությամբ որոշակի գործողություններ են արել:

Arminsider տելեգրամյան ալիքին հաջողվել է պարզել, որ այդ օրը ուժայինների հետ Սյունիքում է եղել նաեւ Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Վահե Նարիբեկյանը: Նա տեղում լուսանկարել է Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին եւ լուսանկարները փոխանցել ոստիկաններին: Հենց Նարիբեկյանին լուսանկարների հիման վրա են բերման ենթարկել քաղաքացիներին: Ավելին Arminsider –ի տեղեկություններով՝ Վահե Նարիբեկյանը տեսանկարահանել է նաեւ ոստիկանության բաժանմունքում քաղաքացիների ծեծը:

Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Նարիբեկյանը նաեւ մասնակից է եղել դրան: «Հետաքրքիր է, որ իր բնակավայրում «լավ տղա» խաղացող այս անձնավորությունը ոստիկանության շարքային «գործ տվող» է: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է իրեն հարգող մարդը ձեռքով բարեւում շարքային «գործ տվողին»»,– գրում  է ալիքը։

Ի դեպ Arminsider –ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել: Ալեն Սիմոնյանը տարբեր անգամներ իր կնոջ հետ մասնակցել է Վահե Նարիբեկյանին պատկանող կահույքի սրահի կողմից կազմակերպված միջոցառումներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ