Մամուլում արդեն լուրեր հայտնվել էին այն մասին, որ սյունեցիների դեմ բռնաճնշումների մասնակից են եղել նաեւ քաղաքացիական անձինք, որոնք իշխանության թողտվությամբ որոշակի գործողություններ են արել:
Arminsider տելեգրամյան ալիքին հաջողվել է պարզել, որ այդ օրը ուժայինների հետ Սյունիքում է եղել նաեւ Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Վահե Նարիբեկյանը: Նա տեղում լուսանկարել է Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին եւ լուսանկարները փոխանցել ոստիկաններին: Հենց Նարիբեկյանին լուսանկարների հիման վրա են բերման ենթարկել քաղաքացիներին: Ավելին Arminsider –ի տեղեկություններով՝ Վահե Նարիբեկյանը տեսանկարահանել է նաեւ ոստիկանության բաժանմունքում քաղաքացիների ծեծը:
Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Նարիբեկյանը նաեւ մասնակից է եղել դրան: «Հետաքրքիր է, որ իր բնակավայրում «լավ տղա» խաղացող այս անձնավորությունը ոստիկանության շարքային «գործ տվող» է: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է իրեն հարգող մարդը ձեռքով բարեւում շարքային «գործ տվողին»»,– գրում է ալիքը։
Ի դեպ Arminsider –ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել: Ալեն Սիմոնյանը տարբեր անգամներ իր կնոջ հետ մասնակցել է Վահե Նարիբեկյանին պատկանող կահույքի սրահի կողմից կազմակերպված միջոցառումներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը