Ֆրանսիայում հայերի հանդեպ լավ են տրամադրված և ինձ թվում է նույնիսկ Արցախի անկախության համար Ֆրանսիան ինչ-որ բան կանի: Մենք պայքարում ենք Արցախի ճանաչման համար: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆրանսիահայ Հայարփի Օհանյանը, ով Հայաստան է եկել ապրիլի 24-ին հայրենիքում լինելու համար:
Հայարփի Օհանյանը Ֆրանսիայում Արցախյան պատերազմի ժամանակ ստեղծել է «Սևազգեստ կանանց միություն» շարժումը, որի նպատակը Ֆրանսիայի մամուլում հայկական թեմայի լուսաբանումն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը