23 04 2021

Նման պահվածքով՝ ոչ հարիր հային, առավել ևս տղամարդուն՝ հարցեր չեն լուծում. Գորիսի փոխքաղաքապետ



Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից։

Նա պատմել է՝ ինչ քննչական գործողություններ են իրականացվել իր նկատմամբ։

«Գորիսի մեր տնից են ինձ բերման ենթարկել, բերել են Քննչական կոմիտե, հետո այստեղից չգիտես՝ ինչու տեղափոխել են Երեւան քաղաքի վարչություն, այնտեղ մի պղծված անձնավորություն, հետո կհայտարարեմ՝ ով էր այդ մարդը, պաշտոնավոր, ոչ ոստիկան, նման մարդկանց ես ոստիկան կոչել չեմ կարող, որոշ չափով այլանդակություն թույլ տվեց իմ նկատմամբ։ Դրա պատասխանն իրենք օրենքի դաշտում պետք է տան, եթե օրենքի դաշտում չտան, այդ ամենից հետո նոր ես կխոսեմ այդ մասին։ Ինչ վերաբերում է այս իմիտացիոն շոուներին, որոնք իրականացվում են մեր իշխանությունների կողմից, ես ուզում եմ «ողջույն հղել» մեր շոումենիստ, շոու սիրող կեղծիքի եւ ստի մեջ շաղախված վարչապետին, ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ նման ձեւով, պահվածքով ոչ հարիր հային, առավել եւս տղամարդուն հարցեր չեն լուծում։ Այսինքն՝ ինքն ուզում է նման ձեւով սյունեցուն ասել, որ ամեն ինչ նորմալ է, դուք պետք է այսպես հարմարվեք, Սյունիքն էլ վաղ կհանձնեմ, ամեն ինչ նորմալ կլինի։ Եւս մեկ անգամ ես հաստատում եմ, որ մենք թույլ չենք տալու»,- ասաց Հովսեփյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ