19 04 2021

Ի պատասխան ՊԲ հերքմանը. Հասմիկ Մարտիրոսյան

Ի պատասխան ՊԲ հերքմանը. Հասմիկ Մարտիրոսյան

Հասմիկ Մարտիրոսյանը գրում է.

Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:

Հերքումը տեսնելուց հետ ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։

Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․

«Մարտի 6-ին գիշերը ժամը 23։30-ին Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։

Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողն, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։

Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:

Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար, նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկությունԸ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ