15 04 2021

Խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ. ՊԵԿ

Խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:

Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները:

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:


Ստորև ներկայացնում ենք 10 խոշոր հարկատուներին՝ իրենց վճարած հարկերով։

«Գազպրոմ արմենիա» -  18,704,826 մլրդ դրամ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» - 15,051,743 մլրդ դրամ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - 9,770,690 մլրդ դրամ
«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» - 4,139,508 մլրդ դրամ
«Գեոպրոմայնինգ գոլդ» - 3,775,493 մլրդ դրամ
«ՄՏՍ Հայաստան» - 3,549,246 մլրդ դրամ
«Գրանդ տոբակո» - 3,140,576 մլրդ դրամ
«Ֆլեշ» - 3,064,588 մլրդ դրամ
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» - 2,606,708 դրամ մլրդ
«ԱիՓիԷս օիլ» -2,580,112 մլրդ  դրամ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ