Արցախի կապիտուլյացիայից հետո իրավապահ համակարգից սկսվեց կադրային արտահոսք, ԱԱԾ համակարգից, Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից սպաներ չհամակերպվելով իրավիճակին, ազատման դիմումներ գրեցին և հեռացան: Մամուլը պարբերաբար գրում է, որ հատկապես ոստիկանական համակարգում գնալով մեծանում է դժգոհությունը, ոստիկանները չեն ցանկանում կամայական հրահանգներ կատարել:
Եվ ահա, մինչ ոստիկանությունից պաշտոնապես հերքում են այս լուրերը, Ոստիկանությունը կադրային համալրում է սկսել ոչ ավել, ոչ պակաս List.am-ով: Հայստարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Հրավիրում ենք աշխատանքի ՀՀ Ոստիկանության Զորքերում (պայմանագրային հիմունքներով ծառայության) 20-40 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած տղաների։ Աշխատավարձը 135000 դրամ 15օրյա գրաֆիկ։ Մանրամասների համար զանգահարել 09:00 ից մինչև 18:00 –ն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը