15 04 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1014, մահվան՝ 30 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1014, մահվան՝ 30 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1014 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 206 142-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3817 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Ապրիլի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 964 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4781-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 882 է, ընդհանուր առողջացածներինը՝ 185 125, փաստացի բուժվողներինը՝ 16 236 (մեկ օրում ավելացել է 102-ով): Մեկ օրում արվել է 4950 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 920 423 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ