12 04 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 510, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 510, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203 327-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3753 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Ապրիլի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 953 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4706-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 873 է, ընդհանուր առողջացածներինը՝ 182 836, փաստացի բուժվողներինը՝ 15 785 (մեկ օրում նվազել է 382-ով): Մեկ օրում արվել է 3461 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 906 177 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ