Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։ Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Նոր կարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքերի և հարկերի պարտավորություն չի ծագում, եթե ապրանքներն արտահանվում են․
Մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է արտահանման թույլտվություն կամ մերժում է, եթե թույլտվության համար անհրաժեշտ պայմանները պահպանված չեն: Մաքսային մարմինը, դիտարկելով փաստաթղթերը, մեկօրյա ժամկետում իրավունք ունի պահանջել դիմումի մեջ առկա տեղեկատվությունը հաստատող փաստաթղթերը։
Դիմումատուի կողմից ներկայացվող դիմումի մեջ մաքսային մարմիններին ներկայացվում են մաքսային հայտարարագրի համարը, ապրանքի հերթական համարը, նկարագիրը, ծածկագիրը, քանակը և այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել ապրանքի հետ: Դրվում է նաև ժամկետ հայտարարատուի կողմից ներկայացված պայմանագրին համապատասխան: Պայմանագրում նշված ժամկետից պակաս լինելու դեպքում՝ մաքսային մարմինը կարող է երկարաձգել այդ ժամկետը, բայց ոչ ավելի քան պայմանագրի ժամկետը:
Պարզեցված կարգով ապրանքների վերադարձը ազատ տնտեսական գոտու տարածք տեղի է ունենում հայտարարության միջոցով։ Նախկինում արտահանված ապրանքը հայտարարատուն վերադարձնում է առանց մաքսային հայտարարագրման։ Թե՛ արտահանման թույլտվությունը, թե՛ հայտարարությունը հաշվառվում են մաքսային մարմինների կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը