05 04 2021

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ