Ըստ ադրբեջանցի ընդդիմադրի՝ մարտի 29-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Կուբաթլուի շրջանում Պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում սպանվել է Ալի (Əli) անունով զինծառայող։ Նշվում է, որ «հայերի հարձակման հետևանքով սպանված» զինծառայողի հուղարկավորությունը կատարվել է այսօր։
Մեկ այլ չհաստատված տեղեկությամբ՝ Հադրութի ուղղությամբ անհայտ հանգամանքերում մահացել է 1993 թ․ ծնված ենթասպա Ալիև Հեյդար Ռյովշան օղլուն:
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի համազորային բանակի հետախույզը, ով նաև մասնակցել էր Արցախյան վերջին պատերազմին, այսօր խեղդվել է Մարտունու բրիգադներից մեկի մոտակայքում գտնվող գետում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը