Նիկոլ Փաշինյանն այցելում էր ՀՀ տարածքային կառավաևրման և զարգացման նախարարություն, որը գտնվում է ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքում՝ կառավարության շենքից շուրջ 200 մետր հեռավորության վրա։ Չնայած այդ մասին չէր հայտարարվել և ակցիաներ չկային, այնուամենայնիվ, ամբողջ տարածքը լցված էր ոստիկաններով։ Ոստիկանները բերման էին ենթարկում կամ հեռացնում տարածքից քաղաքացիներին, ովքեր շենքի հարակից այգու նստարաններին էին նստած, պարզապես զբոսնում էին, զրուցում։
Նաև բերման ենթարկեցին մի քանի դաշնակցականների, ովքեր եկել էին Նիկոլ Փաշինյանին դիմավորելու։ Նրանց թվում էին ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը, Գերասիմ Վարդանյանը։
Չնայած նախարարությունների շենքը խիստը հսկվում է, մուտքը միայն անցագրով է և անձնագրով, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի այցից առաջ հատուկ վարժեցված շներով ամբողջ շենքն ու հարկը մանրակրկիտ ուսումնասիրվել-խուզարկվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը