Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է.
Ա՛յ քեզ հասարակություն
Հայաստանի, այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, մշտապես հղումներ է անում ժողովրդավարական արժեքներին, հաճախ օրինակներ բերելով, իսկապես քաղաքակիրթ երկրների փորձին։ Իհարկե, կարելի էր համաձայնել նրանց հետ, եթե նրանք մինչև վերջ լինեին սկզբունքային իրենց «դավանած արժեքներին»։
Կարելի է նրանց հիշեցնել, նրանց կուռքի ստերն ու կեղծիքները՝ սկսած Աբաջյանի կեղծ պապիկից մինչև վերջերս Արագածոտնի մարզի կեղծ երեխաներն ու նույն իրենց կուռքի կողմից վճարված երկրպագուները։ Բառ առ բառ կարելի է հիշեցնել կուռքի ստերը, սկսած արագաչափերից, վերջացրած Սու-30- ի հետ կապված հորինվածքները։
Բայց, ուզում եմ հիշեցնել մեր «առաջադեմներին», իրենց սերտած «իրավական, ժողովրդավարական և այլ սկզբունքների» մասին։ Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել, իմ համոզմամբ պարզ հակասահմանադրական երևույթներին՝ ՍԴ-ի դեմ կազմակերպված հարձակումները, դատարանների շրջափակումը, պարտությունը։
Ողղակի, առաջարկում եմ «առաջադեմներին» պատասխանել հետևյալ հարցին․
-Ինչպե՞ս կվերաբվեր ձեր երկրպագած ժողովրդավարական երկրների քաղաքացիական հասարակությունը, իշխանությանը եթե․
1․ Գաղտնազերծվեր ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ հեռախոսային խոսակցությունը․ «Ուզես, չուզես, կալանք պետք է տաս»։
4.Բացահայտվեր, որ վարչապետի խորհրդականը ուղղորդում է քննիչներին քրեական գործ կազմելիս։
7.Նույն վարչական դատարանի դատավորին «այցելում» է ԱԱԾ գործակալը։
Բնականաբար, ցանկն ամբողջական չէ։
Պատասխան․
Հարգելի , այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ձեր կողմից երկրպագված ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրների, ոչ միայն քաղաքացիական հասարակությունը, այլև ողջ ժողովուրդը ոտքի կկանգներ և կպահանջեր կառավարության հրաժարականը։ ․․․Առնվազն․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը