«Մենք էլ, «Բարգավաճ Հայաստանն» էլ արդեն հայտարարել ենք, որ եթե այս ժամկետում լինի խորհրդարանը ցրելու գործընթաց, մենք մարդ չենք առաջադրելու, չենք խոչընդոտելու: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանին» էլ է հարմար այս խորհրդարանը, մեզ էլ է հարմար, բայց մենք գնում ենք այդ զիջման, իսկ այս իշխանությունը չի գնում, որովհետև իր սիրելի հարցումներով 30 տոկոս ձայն ունի: Հիմա, որ ընտրությունները լինեն հունիսին ունենալու է 20 տոկոս: Հետևաբար այն մարդիկ, ովքեր ապրում են կառավարական դաչաներում, ովքեր վայելում են իշխանության տված անվտանգությունը, չեն ունենալու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը