06 03 2021

Ձեզ երեք ամիս Նիկոլ օգտագործել է որպես գործիք․ Գեղամ Մանուկյանը՝ դատախազության ծառայողներին



Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները հասան ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը դիմելով ոստիկաններին, ասաց.

«Սիրելի՛ ոստիկաններ, ժամանակ մի՛ ծախսեք ու մի՛ պաշտպանեք դատախազությունը, այստեղ երթի տասնյակ հազարավոր մասնակիցներից որևէ մեկը չի մտնի դատախազության շենք: Վստահեցնում եմ ձեզ՝ մի օր դուք եք մտնելու՝ ձեռքներիդ ձերբակալման օրդերը, բարձրանալու եք 2-րդ հարկ և ՀՀ սահմանադրությունը ոտնահարելու, օրենքները ոտնահարելու, մեկ մարդու հանձնարարությամբ մեր երկրում հազարավոր քրեական գործեր հարուցելու, պետական դավաճանության համար մատը մատին չտալու, մարդուն մեղադրանք չառաջադրելու համար մտնելու եք գլխավոր դտախազի աշխատասենյակ»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ