04 03 2021

Պարզաբանման ենք սպասում՝ որտեղ են մեր ուղարկած զրահաբաճկոնները, սաղավարտները․ Բադալ Պալյան



Սփյուռքի և մեր ղեկավարության միջև պետք է լինեն մաքսիմալ պարզ հարաբերություններ։ Այսինքն մեր մոտ պետք  է հարց չառաջանա ինչի համար ամբողջ Սփյուռքից եկավ այդ զրահաբաճկոնները, սակայն տեղ չհասան ստեղծված իրավիճակից ելքն այն է, որ ուզում ենք հասկանալ ինչի համար է այդ զրահաբաճկոններն ուղարկվել Հայկ Սարգսյանի անունով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՌԴ-ում բնակվող Բադալ Պալյանը, որը «Հայեր, միացեք» նախաձեռնության ներկայացուցիչն է։

Հիշեցնենք, որ նախորդ մամուլի ասուլիսի ժամանկ Պալյանը հայտնել էր, որ շուրջ 3700 մարդ հավաքվել և պատերազմի օրերին աջակցություն են ուղարկել Հայաստան, սակայն այն տեղ չի հասել։ Նրա խոսքով այդ օգնությունն ուղղարկվել է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով և հիմա նրանք ցանկանում են պարզաբանում, թե՝ ինչու։

«Հույս ունեինք ասուլիսից հետո մեզ հետ կկապվեն, կպարզաբանեն, մեզ հետաքրիքր է, որտեղ են զրահաբաճկոնները, գիշերային տեսանելության սարքերը, սաղավարտները, կապի միջոցները,  պետական մարմիններից պարզաբանում ենք սպասում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ