26 02 2021

Նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է․ Վազգեն Մանուկյան



Այս մի քանի օրը ամենավճռականն է մեր շարժման մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ասեմ ինչու, 2018-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանց ենթարկվեց այդ ջարդին, ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ժամանակ: Հիմա կտարվում է երկրորդ քայլը: Այն տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է:

Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, ասեց՝ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետև ինքը պարտվեց:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ