23 02 2021

Վերջին պատերազմից հետո մենք ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք. Վարուժան Ավետիքյան



Անհայտ կորած համարվող 803 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստանում. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք հիմնական ծրագիր: Առաջին ծարագիրն այն բուն ծրագիրն է, որը մենք միշտ իրականացրել ենք՝ հատուցումներ տրամադրել միանվագ և երկարաժամկետ զոհված կամ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Վերջին պատերազմի արդյունքներով մենք ունեցանք նաև երկու նոր ծրագիր, որոնք մենք կոչում ենք «Կամուրջ» ծրագրեր, որոնք ուղղված են ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին»,- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հիմնադրամի աշխատանքներին, ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ