22 02 2021

Վաղը եկեք կառավարության մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում. Իշխան Սաղաթելյան



ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողներից Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց իրենց հաջորդ քայլերը: «Վաղը՝ 11:30 եկեք Կառավարության 3-րդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու համար այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում»,- հայտարարեց Սաղթելյանը:

Նա նաև նշեց, որ վաղը երեկոյան՝ ժամը 18:30 իրենք հավաքվելու են Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ