ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողներից Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց իրենց հաջորդ քայլերը: «Վաղը՝ 11:30 եկեք Կառավարության 3-րդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու համար այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում»,- հայտարարեց Սաղթելյանը:
Նա նաև նշեց, որ վաղը երեկոյան՝ ժամը 18:30 իրենք հավաքվելու են Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը