29 01 2021

Սևանա լճից դուրս է բերվել 22 ձկնորսական ցանց․ վնասի հատուցման չափը կազմել է 9.1 մլն դրամ

Սևանա լճից դուրս է բերվել 22 ձկնորսական ցանց․ վնասի հատուցման չափը կազմել է 9.1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը եւ հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր եւ 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սեւանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սեւանա լճի ափամերձ եւ ջրային հայելու տարածքից, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 5.153 հատ (ընդհանուր քաշով 1.837 կգ) «սիգ» տեսակի ձուկ:

Սեւանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9.185.750 ՀՀ դրամ: Առգրավված ձկները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանձնել են «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ