27 01 2021

«Թովմասյան» հիմնադրամը բարեգործական միջոցառում կիրականացնի ի աջակցություն վիրավոր զինծառայողների

«Թովմասյան» հիմնադրամը բարեգործական միջոցառում կիրականացնի ի աջակցություն վիրավոր զինծառայողների

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի Հայոց բանակի օրը մշտապես կազմակերպում է միջոցառումներ,  այս տարի ևս հատուկ ծրագիր են մշակել:  «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը լրագրողներին ասաց, որ  «ԱրտՄԵԴ» բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում են 40 զինծառայողներ, կանցկացվի բարեգործական  «Խաղաղությունը` նրանց աչքերով» միջոցառումը:

Նա նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են ճանաչված նկարիչներ և արվեստագետներ, ովքեր 40 աշխատանք կստեղծեն:

Ա.Թովմասյանը տեղեկացրեց, որ հաջորդ  փուլում բարեգործական ընթրիք կամ աճուրդ կկազմակերպվի, ստացված գումարը կուղղվի վիրավոր զինծառայողների բուժմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ