27 01 2021

Կորոնավիրուսի բացասական թեստի դեպքումքաղաքացիները կկարողանան մեկնել ՌԴ փետրվարի մեկից

Կորոնավիրուսի բացասական թեստի դեպքումքաղաքացիները կկարողանան մեկնել ՌԴ փետրվարի մեկից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:

Նա ասաց, որ մեկնարկում է «Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը, որի վերաբերյալ արդեն ՀՀ ու ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ:

 «Կորոնավիրուսի բացասակայն թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Նա նշեց, թե ծրագիրը մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց, կարծում են, թե այն կաշխատի, քանի որ նախափորձարկումն անցել է հաջող:

 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ քաղաքացին, իր հեռախոսի մեջ ներբեռնեով հավելվածը, կարող է գտնել ու ներբեռնել այնտեղ նշված լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն: Քաղաքացիները կմոտենան լաբորատորիա, կհանձեն թեստ ու թեստի արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով ու հավելվածում թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը:

 Թեստավորումը տեղի է ունենում թռիչքից 72 ժամ առաջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ