27 01 2021

Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Արմեն Ղուլարյանն արդեն երկար ժամանակ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները:

Արմեն Ղուլայնանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը, համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության, ինչպես նաեւ պետական համակարգի իմ գործընկերների աջակցությամբ կկարողանանք իրականացնել մեր Կոմիտեի վրա դրված բոլոր պարտավորություններն ու ծրագրերը»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ