26 01 2021

«ՎԵՏՕ»-ի անդամները ԱԺ դարպասներին «Օմեգա»-յի նշանը փակցրին



«ՎԵՏՕ» շարժման աղջիկներն ակցիա են իրականացրել Ազգային ժողովի մոտ: Նրանք «Օմեգայի» նշաններ փակցրեցին ԱԺ դարպասներին, որը խորհրդանշում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «ծածկանունը»:

Այն պահին, երբ աղջիկները փակցնում էին նշանները, նրանց մոտեցան ոստիկաններն ու հայտարարեցին, որ պետք է դադարեցնել գործողությունները:

Ակցիայի մասնակիցները փորձեցին հասկանալ, թե ինչու չի կարելի, ինչ կարգ է խախտվում: Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ որևէ բան փակցնելու համար կան հատուկ տեղեր, իսկ ԱԺ դարպասներին չի կարելի նման բան անել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ