25 01 2021

Լավրովը և Զարիֆը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

Լավրովը և Զարիֆը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Նշենք, որ Զարիֆն այսօր այցով Ադրբեջանում է: Նա հանդիպում է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվում Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է երկրի պաշտոնական անձանց հետ քննարկել Ղարաբաղի վերականգնմանն առնչվող հարցեր: Նախատեսված են նաև այցեր Վրաստան, Հայաստան, ինչպես նաև Թուրքիա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ